Լրահոս
Օրվա լրահոսը

Բալասանյանին կհաջողվի՞ հետ վերցնել Վարդանիկի ` 99 տարով նվիրած այգիները

Սեպտեմբեր 28,2012 14:01

Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, օրերս հանրային հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում   խոսելով Գյումրու ունեցվածքի մասին, ակնարկեց, որ քաղաքը  մնացել է առանց այգիների, դրանք 99 տարով վարձակալության են հանձնել անհատների: Նա հասկացրեց, որ գույքագրում  սկսելիս, զբաղվելու է նաև այս հարցով: Նշենք, որ քաղաքի այգիները, այդ թվում նաև  Գորկու կենտրոնական այգին, որը գտնվում է Վարդան Ղուկասյանի հարազատ թաղում`Սալբոդկայում, և որտեղ նկարահանվել  են մի քանի ֆիլմեր, այդ թվում նաև   «Մեր մանկության տանգոն» ֆիլմը, այսօր հենց քաղաքապետի սեփականությունն է  համարվում:Այնտեղ տեղակայված է  Ղուկասյան ընտանիքին պատկանող «Օազիս» ռեստորանը:   Այսօր Aravot.am-ը «Բիոսոֆիա» բնապահպանական հ/կ ղեկավար Գևորգ Պետրոսյանից  հետաքրքրվեց` մի՞թե հնարավոր է   այդ այգիները դարձյալ համայնքին վերադարձնել: «Իհարկե հնարավոր է, 99 տարի կոչվածը դոգմա չէ, ավագանին կարող է չեղյալ համարել  նախորդ ավագանու որոշումը, սակայն չեմ կարծում ճիշտ կլինի միանգամից բիզնեսմենի ձեռքից հետ վերցնել դրանք: Չէ՞ որ նրանք էլ մեծ փող են ներդրել,  նույն սկզբունքով  ամբողջ քաղաքը պետք է վերցնենք, ամբողջ կանաչ տարածքները  արդեն ոչնչածված են  ու  վարձակալության են հանձնված:Կարծում եմ , վերանայելով  նախորդ ավագանու որոշումները, պետք է փոփոխություններ կատարել,  որոշակի պայմաններ դնել այն մարդկանց առջև, ովքեր բիզնեսի օբյեկտներ են կառուցել կանաչ տարածքներում, նրանց  պետք է հարկադրել իրենց ոչնչացրածի փոխարեն տասնապատիկը, հարյուրապատիկը անել,  սեփական միջոցների հաշվին բարեկարգել ու կանաչապատել: Այլապես եթե ձեռքից հետ վերցնենք, կանաչապատումը պետք է մնա համայնքի  վրա, իսկ համայնքային  բյուջեն այդքան միջոցներ չունի, ուստիև պետք է հարկադրել վարձակալներին սեփական միջոցներով հատուցել իր ոչնչացրածը: Այս դեպքում և բիզնեսմենը չի տուժվի , նրա հետ ավագանին ու համայնքապետը կոնֆլիկտի  մեջ չեն մտնի,  և կանաչապատման հարցը կլուծվի: Ես նորից եմ կրկնում, կողմ չեմ, որ տան սպանեն, թե վատ  բան ես արել, եթե ավագանին խելամիտ  որոշում կայացնի, կկարողանա հարցը կարգավորել:Ուղղակի մտահոգողն այն է, որ չգիտես ով ինչ նպատակով է   ավագանու անդամ դարձել, ինչո՞ւ են եկել, չստացվի էնպես, որ ամեն մեկը փորձի կրակը իր թառի տակ քաշել, մեկի ձեռքից չառնեն տան մյուսին»,- ասաց մեր զրուցակիցը:

Իսկ Գորկու  այգու հարցը ինչպե՞ս կարելի է լուծել, չէ՞ որ  այն սեփականաշնորհված է  Գյումրու քաղաքապետի կողմից, հո՞ չեն կարող մարդուց սեփական գույքը խլել, մեր այս հարցին բնապահպանը պատասխանեց. « Միգուցե օբյեկտը սեփականաշնորհված լինի, բայց չեմ կարծում, որ տակի հողը  սեփականաշնորհված է»: Նշենք, որ այն կանաչ գոտի  է , և քաղաքապետ Վարդան  Ղուկասյանի  «Օազիս» ռեստորանը կառուցվել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի խախտմամբ, նա   իրավունք չուներ կանաչ տարածքում որևէ  օբյեկտ կառուցել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930