Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Օսկանյանի համար PR են անում»

Սեպտեմբեր 28,2012 13:40

«Հայելի» մամուլի ակումբում  անդրադառնալով դատախազության միջնորդությանը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին «Սիվիլիթասի» գործով որպես մեղադրյալ ներգրավելու եւ անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ՀԱԿ ներկայացուցիչ Սոս Գիմիշյանը կարծիք հայտնեց, որ այս ամբողջ աղմուկը Վարդան Օսկանյանի եւ ԲՀԿ-ի օգտին է: Նրա տպավորությամբ՝ հիմա հիշելով Օսկանյանի գործունեության մութ էջերը, իշխանությունը նպատակ է հետապնդում PR եւ քաղաքական նմանատիպ տեխնոլոգիաներով  վերջինի համար  ապահովել՝ երկրորդ տեղը նախագահական ընտրություններում, այդպիսով,  ՀԱԿ ներկայացուցչի կարծիքով, իշխանությունը փորձում է, ի դեմս Օսկանյանի, ընդդիմադիր բեւեռ ստեղծել: Հետեւաբար Գիմիշյանը չի կարծում, թե Օսկանյանին երբեւէ կդատապարտեն: Ամեն դեպքում, նա դեմ է պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելուն, քանի դեռ չկա դատարանի վճիռ: Գիմիշյանի համար Վարդան Օսկանյանը շարունակում է մնալ «մարտի 1»-ի  պատասխանատուներից մեկը: Գիմիշյանը կարծում է, որ երկուշաբթի օրը խորհրդարանում հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցությունը դեմ քվեարկի:

Հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը ձեռնպահ է մնում առայժմ հստակ դիրքորոշում արտահայտելուց: Հարցը քաղաքական է, թե ոչ, նրա կարծիքով, գործընթացի վերջում կերեւա, քանի որ Օսկանյանին բավականին լուրջ մեղադրանք է առաջադրված: Ինչ մնում է անձեռնմխելիությունից զրկելուն, Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով, առանց դրա հնարավոր չէ խորը քննություն անել. «Չեմ կարծում՝ դատախազությունը այդքան պրիմիտիվ է, որ Օսկանյանի նման քաղաքական-պետական գործչին առանց հիմքերի այդպիսի մեղադրանք առաջադրի»:

Լրագրողների դիտարկմանը, որ այս ամենը շարունակությունն է հետխորհրդարանական ընտրությունների շրջանում ԲՀԿ-ի դեմ սկսված «վհուկների որսի», այդ թվում՝ նաեւ ԲՀԿ-ական նախկին նախարարներին առաջադրվող մեղադրանքների, Լեռնիկ Ալեքսանյանը հակադարձեց, որ կոռուպցիայի դեմ սկսած նախագահի պայքարում զոհ են գնում նաեւ հանրապետական չինովնիկները, հետեւաբար ճիշտ չէ հարցը ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններ տեղափոխելը: Ընդհանրապես, Լեռնիկ Ալեքսանյանը շատ դրական է գնահատում նախագահի նախաձեռնությունը բոլոր առումներով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930