Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը լռում է. հավանաբար՝ դժգոհ է

Սեպտեմբեր 28,2012 13:36

Նախօրեին Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը փոխհատուցել է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում տուժած խանութների սեփականատերերին: Նրանց թվում է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: «Առավոտը» փորձեց պարզել՝ ստացե՞լ է պարոն Ալեքսանյանը փոխհատուցում եւ արդյոք գո՞հ է գումարի չափից: Վերջինիս օգնականը թեեւ խոստացավ ճշտել ու ասել, սակայն հետո այդպես էլ չարձագանքեց մեր զանգերին: Այս առիթով ՀՀ կառավարությանն ուղղված գրավոր հարցերի պատասխանները կներկայացնենք առաջիկայում:

Թեմայի շուրջ՝

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել