«Հուֆինգթոն փոստ»-ը Հայաստանին նվիրված հոդված է հրապարակել, որի հեղինակը` Բեթթի Լոնդերգանը, ասում է, որ երբ Հայաստան էր գալիս, ամենահաճախ իրեն տրվող հարցն էր, թե որտեղ է այն գտնվում: Բացատրելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, հոդվածագիրը եզրահանգում է` Հայաստանը լաստանավ է մուսուլմանական ծովում:
Անդրադառնալով հայերի բնավորությանը` հեղինակը, ներողություն խնդրելով Քիմ Քարդաշյանից, գրում է, որ չնայած Քարդաշյանները աշխարհի ամենահայտնի հայերն են, նրանց բնավորությունը բնորոշ չէ հայերին. «Սակայն ես բազմաթիվ գեղեցիկ աղջիկներ հանդիպեցի Երևանում: Իրականում շատ բարդ է ճշգրիտ պատկերացում կազմել հայերի բնավորության մասին, որովհետև այն լի է խորը հակասություններով», – կարծում է հրապարակման հեղինակը:
Հեղինակը նկատել է, որ հայերը ծաղկացնում են քրիստոնեական խաչերը, որոնցից բացակայում է խաչված Քրիստոսը. «Դա նշանակում է, որ հայերը հավատում են բարգավաճմանը, ոչ թե տառապանքին», – մեկնաբանում է հեղինակը:
Կարդացեք նաև