Աշխարհահռչակ դաշնակահար եւ բազմաթիվ հեղինակավոր մրցանակների տիրակալ Եվգենի Կիսինի համերգին գնացողները ստիպված էին մոտ մեկ ժամ սպասել դահլիճի բոլոր մուտքերի մոտ: «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի կազմակերպիչները այնքան մարդ էին խցկել դահլիճ, որ շնչելու օդ չկար, չնայած աշխատում էր օդափոխության համակարգը: Առաջին տիկնոջ օթյակում նստած էին Ռիտա Սարգսյանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, իսկ մեր անվանի կոմպոզիտորներից ոմանք տեւական ժամանակ դահլիճ չէին կարողանում մտնել: Բեմի վրա նստածների թիվն այնքան մեծ էր, որ մի նեղ արահետ էր բաժանում ունկնդրին` Կիսինից: Նման բազմամարդ համերգ մեր երկիրը վաղուց չէր տեսել: Ուսանող երաժիշտների մի խումբ էլ, որ հնարավորություն չէր ունեցել ոչ մի կերպ ներս մտնել, «Արամ Խաչատրյան» համերգասրահի բակում սաքսոֆոնային մինի «համերգ» էր կազմակերպել՝ ի նշան բողոքի:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ