Այս պահին ՀԱԿ ակտիվիստների դատավարությունն է ընթանում: Նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը պաշտպանության կողմին հարցրեց, թե բացարկ հայտնո՞ւմ եք մեղադրող կողմին՝ Հակոբ Մարտիրոսյանին: Պաշտպան Վահե Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ: Քանի որ չենք ակնկալում, որ ավելի բարեխիղճ մեղադրող կլինի»:
Մոտ 15-20 րոպե դատավորը կազմակերպչական հարցերով նկատողություն էր տալիս դահլիճից ռեպլիկ անողներին, նկարահանողներին: Ավելի ուշ նկատեց, որ իր խոսելու ժամանակ Դավիթ Քիրամիջյանը քմծիծաղ է տալիս. «Ինչ-որ ծիծաղելի բա՞ ն եք նկատել»: Դավիթը վստահեցրեց, որ ոչ մի քմծիծաղ էլ չկար. «Տա Աստված, որ քմծիծաղ չեք տալիս»,- արձագանքեց դատավորը: Ընդհանուր առմամբ դատական նիստը սկսեց լարված մթնոլորտում:
Անդրադառնալով պատշաճ ծանուցմանը՝ չնայած դատավորն արձանագրեց, որ պաշտպանությանը, ամբաստանյալներին պատշաճ ծանուցել են դատական նիստի մասին, Սարգիս Գեւորգյանը վստահեցրեց, որ իրեն «պատշաճ» չի ծանուցվել. «Ֆեյսբուքով եմ տեղեկացել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ