Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի համար «մարտի 1»-ը անցա՞ծ էտապ է

Սեպտեմբեր 28,2012 13:05

Այսօր «Հայելի» ակումբում Հայ ազգային կոնգրեսի անդամ «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը եւ հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը համակարծիք էին, որ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության «Մարտի 1»-ի գործով նոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը քաղաքական է: Բանախոսները, սակայն, այդ քաղաքական խնդրին տարբեր տեսանկյուններից են նայում: Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով, օրինակ, նախագահական ընտրություններից առաջ եւ Հայաստանի առջեւ ծառացած արտաքին բազմաթիվ մարտահրավերների ֆոնին հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը ընդամենը «մարտի 1»-ի թեման շահարկման համար է. «Ես դեմ չեմ հանձնաժողով ստեղծելուն, դա կարեւոր հարց է, բայց շատ կարեւոր է նաեւ ժամանակի ընտրությունը: Ի վերջո, նման մի հանձնաժողով եղել է, լավ-վատ բացահայտումներ արել է եւ այդ թեման հիմա անցած-գնացած էտապ է: Դաստիարակչական խնդիր է լուծելու, եթե 5 ամիս հետո էլ լինի՝ կլինի»: Իսկ Սոս Գիմիշյանի տեսանկյունից, նույնիսկ քաղաքական նկատառումը դրական է, քանի որ ՀԱԿ պատգամավորները խորհրդարան մտնելով չէին կարող առաջինն այդ խնդիրը չբարձրացնել: Ինչեւէ, պարոն Գիմիշյանը խիստ կասկածներ ունի, որ նման հանձնաժողով խորհրդարանում  կստեղծվի կամ որ նկատելի արդյունքներ կարձանագրի: Նա համոզված է, որ «մարտի 1»-ի խնդիրը կբացահայտվի միայն այն ժամանակ, երբ այդ հարցը հետապնդող ուժերը կգան իշխանության:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930