Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Առաքելյանի դատին մի կին հոնգուր-հոնգուր լաց էր լինում

Սեպտեմբեր 28,2012 12:57

 

Քիչ առաջ Վերաքննիչ դատարանում սկսվեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Արտակ Կարապետյանի դատը: Քանի որ Սարգիսը մի փոքր ուշանում էր, նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց, մինչեւ վերջինս կգա: Երբ Տիգրանին ձեռնաշղթաներով բերեցին ու ընդմիջման ժամանակ ձեռնաշղթաներով տարան՝ դահլիճում նստած մի կին սկսեց հոնգուր-հոնգուր լացել՝ «Վաաա՜խ, Տիգրանս նիհարել է: Էնպես էլ արագ ձեռնաշղթաներն անցկացնում են՝ ոնց որ մարդասպան լինի»: Մենք հետաքրքրվեցինք՝ հարազատների՞ց եք Տիգրանի: Կինը, արցունքները սրբելով վստահեցրեց, որ ուղղակի քաղաքացի է, որը ցավում է այս տղաների համար: Տիգրանը, դահլիճից դուրս գալուց առաջ՝ նայելով մեղադրող կողմին՝ դատախազ Հակոբ Մարտիրոսյանին՝ ասաց. «Մեղադրողը չի նայում աչքերիս: Չի կարողանում նայել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930