Գորիսում ընթացող շախմատի Հայաստանի 73-րդ առաջնության 1-ին լիգայում անցկացված ինը տուրերում վարպետներն առայժմ գրոսմայստերներից հաջող են հանդես գալիս: Մրցաշարային աղյուսակը 6,0 միավորով գլխավորում է միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը: 5,5 միավորով երկրորդ տեղում է ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը: Նույնքան միավորով առաջատարների եռյակը եզրափակում է գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, որին հաջորդում են եւս երեք գրոսմայստերներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ