Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Սեպտեմբեր 28,2012 12:26

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Յալթայում մասնակցել է  Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի  հերթական նիստին, որում ընդգրկված էին ավելի քան երկու տասնյակ հարցեր:

Կառավարության ղեկավարներն ընդունել են ԱՊՀ երկրների շրջանակներում տեղեկատվական հասարակության ստեղծման և զարգացման համար  մինչև 2015 թվականը գործողությունների ծրագիրը: Նիստում անդրադարձ է եղել կապի բնագավառում ԱՊՀ երկրների հետ հնարավոր համագործակցության հեռանկարներին:

Ընդունվել է նաև 2012-2014 թվականների համար ԱՊՀ անդամ-երկրների ինովացիոն համագործակցության միջոցառումների համալիր ծրագիր:

Նեղ շրջանակում հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարները հավանություն են տվել Ուզբեկստանի միացմանն Ազատ առևտրի պայմանագրին, որի գործընթացը նախատեսվում է ավարտել մինջև տարեվերջ: Ստորագրվել է համատեղ հայտարարություն այն մասին, որ հինգ երկրներ, այդ թվում Հայաստանը, վավերացրել են ազատ առևտրի գոտու պայմանագիրը:

Վարչապետը մասնակցել է նաև  «Յալթայի գործարար հանդիպումներ» բիզնես-ֆորումի շրջանակներում «Ներդրումային նոր հնարավորություններ և ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցություն» թեմայով համաժողովին:

Հիշեցնենք, որ  կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930