Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» տեսակետները ներկայացվեցին ԵՄ հանձնակատարին

Սեպտեմբեր 28,2012 12:22

28 սեպտեմբերի, 2012թ., Երեւան: Երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը եւ ԱԺ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպեցին Հայաստան ժամանած ԵՄ Ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Ողջունելով Ասոցացման, Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի շուրջ ընթացող Հայաստան-ԵՄ բանակցությունները, «Ժառանգության» ներկայացուցիչները ուշադրություն հրավիրեցին Հայաստանում քաղաքական ու տնտեսական կյանքի իրական ժողովրդավարացման, մենաշնորհների եւ համակարգային կոռուպցիայի վերացման անհրաժեշտության վրա: 2013թ. նախագահական ընտրություններին ընդառաջ կարեւորվեցին թեկնածուների համար մրցակցային հավասար պայմանների ապահովումը, ընտրական գործընթացի շեշտակի բարելավումը:

«Ժառանգության» գլխավոր քարտուղարը անդրադարձավ 2012թ. մայիսին Բաքվում կայացած EURONEST վեհաժողովին, որտեղ դրսեւորված հանդուրժողականությունը Ադրբեջանի նախագահի հակահայ պահվածքի հանդեպ հնարավոր դարձրեց հետագայում ցմահ դատապարտյալ Ռ. Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին, ինչն ի սկզբանե ուղղված էր տարածաշրջանում լարվածության շիկացմանը: Սաֆարյանը ԵՄ հանձնակատարին կոչ արեց իբրեւ կատարվածի արձագանք խստացնել Բաքվին առաջադրվող պահանջները ԵՄ-Ադրբեջան ասոցացման բանակցություններում եւ հասնել վարչակազմի միջազգային հաշվետվողականության:

Ռ. Սաֆարովի շուրջ կատարվածն անհնար է դարձրել Արցախի` թեկուզ մեկ օր գոյությունը Ադրբեջանի կազմում, նույնիսկ մինչեւ ԼՂ կարգավիճակի վերջնական որոշում. «Ոչ մի հայ գեթ մեկ գիշեր չի կարող քնել Ադրբեջանի սահմաններից ներս, երբ գիշերը քնած հայ սպային կացնահարող ադրբեջանցի մարդասպանը հերոսացվում է Ալիեւի ու նրա վարչախմբի կողմից»,- ընդգծել է Ստյոպա Սաֆարյանը:

ԵՄ հանձնակատարի հետ հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչներ:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930