Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է

Սեպտեմբեր 28,2012 11:45

Ութամյա Մարի Մովսիսյանը ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ երեկ Թբիլիսիից տեղափոխվեց Երևան։ Ուշ երեկոյան աղջնակն արդեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում էր։

Ռեանիմոբիլում նրան ուղեկցող ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Կոնստանտին Քրմոյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 18-ին Վրաստանի տարածքում արձանագրված ավտովթարից հետո ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է Քոբուլեթիի, ապա Թբիլիսիի հիվանդանոցներ։ Երկու անգամ վիրահատվելուց և բուժում ստանալուց հետո ընդհանուր վիճակի որոշակի բարելավումը հնարավորություն է տվել մասնագիտացված մանկական վերակենդանացման ծառայության միջոցով աղջկան տեղափոխել Երևան։ Նա նշեց, որ թեև երեխայի կենսական ֆունկցիաները` շնչառություն, սրտի աշխատանք, հեմոդինամիկա, կայուն են, սակայն վիճակը մնում է ծանր, դեռևս գտնվում է կոմայի մեջ։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում երեխային զննեցին վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը, նյարդավիրաբույժ Մարգար Մարտիրոսյանը, այլ մասնագետներ։ Կատարվեց նաև համակարգչային տոմոգրաֆիա։ Այլ հետազոտությունների արդյունքներով կպարզաբանվի հետագա բուժման տակտիկան։ Մինչ այդ երեխան կստանա ուղեղի աշխատանքը խթանող և վերականգնողական, ինչպես նաև հակաբորբոքային բուժում, քանի որ օրեր առաջ մենինգիտ է տարել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930