ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ:
ԵԱՀԿ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) , Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը սեպտեմբերի 26-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի, իսկ սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի նախագահ Էլմար Մամեդյարովի հետ:
Նախարարների հետ հանդիպումների ընթացքում համանախագահները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և կողմերին կոչ արել վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունների էությանը:
Համանախագահներն իրենց մտահոգությունն են հայտնել բանակցային գործընթացում վերջին ամիսների ընթացքում շոշափելի արդյունքի բացակայության կապակցությամբ:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը խնդրի խաղաղ կարգավորմանն ու իրենց պատրաստակամությունը հայտնել բանակցությունները շարունակելու վերաբերյալ: