Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Կարապետյանը, Արամ Կարապետյանը, Դավիթ Հակոբյանը ընդամենը գովազդային «տրյուկ» են անում

Սեպտեմբեր 28,2012 11:14

Հատված ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանի հետ հարցազրույցից:

– Իրենց թեկնածությունն են ուզում առաջադրել նաեւ Տիգրան Կարապետյանը, Արամ Կարապետյանը, Դավիթ Հակոբյանը։

 

– Առաջին հերթին հենց իրենք են հասկանում, որ ընդամենը գովազդային «տրյուկ» են անում, որի համար պատրաստ են այդքան մեծ ընտրագրավ մուծելու։ Հնարավոր է՝ իրենց համար գովազդն ավելի կարեւոր է, քան այդ գումարը։ Ոչ մեկն իրական հնարավորություն չունի։ Հնարավոր է այս ընթացքում նոր թեկնածու հայտնվի, որն էլ մրցակից լինի Սերժ Սարգսյանին։

– Նոր թեկնածուն հնարավո՞ր է ԲՀԿ-ից լինի։

– Եթե Ռոբերտ Քոչարյանի փոխարեն փորձի առաջադրվել Գագիկ Ծառուկյանը, չեմ կարծում, որ նա կարող է Սերժ Սարգսյանին հաղթել։ Իսկ եթե Ծաոուկյանի փոխարեն մեկ ուրիշն առաջադրվի, չեմ կարծում, թե կունենա այն հեղինակությունը, որ ժողովուրդը նրա հետեւից գնա։

– ԲՀԿն, այսուամենայնիվ, իր թեկնածո՞ւն կունենա, թե՞ կպաշտպանի գործող նախագահի թեկնածությունը։

– Մեր քաղաքական դաշտում ամեն ինչ գերշուկայական, «բազարային» պայմանավորվածությունների հիմք ունի։ Այսինքն, եթե պաշտպանեմ, ինձ ի՞նչ կհասնի։ Եթե առաջ է քաշվում վարչապետի պաշտոնը, այդ առեւտուրը, կարծում եմ, կձախողվի, որովհետեւ այսօր Սերժ Սարգսյանը հանուն ԲՀԿ-ի բոլորովին էլ իմաստ չի տեսնում նման զիջումների գնալու։ Ավելին, այդ քայլը չի էլ ընդունվի ՀՀԿ անդամների կողմից։ Չեմ կարծում, թե այս առեւտրում գործող նախագահը մեծ զիջումների կգնա։ Իհարկե, փոքր զիջումներ կարող են լինել։

– Կառավարության անդամների հետ նախագահի խորհրդակցությունից հետո կրկին ակտիվացել են խոսակցությունները, թե վարչապետի փոփոխություն է սպասվում։ Ի՞նչ եք կարծում՝ այս փուլում նախագահը կգնա՞ նման կտրուկ քայլի։

– Ի զարմանս ինձ, գործող նախագահը հստակ հոգեբանական գործընթացներ է առաջ տանում, հաշվի առնում բոլոր ուժերի հնարավորությունները, կարծում է, որ անհրաժեշտ են երեւացող քայլեր։ Ընտրությունների շեմին սա ցուցադրական քայլ էր, որի արդյունքում արդեն տուժողներ կան։ Այս ամենն ինչ-որ իմաստով ձեռնտու է նաեւ գործող վարչապետին, որն իր վարկանիշը պահպանելու համար նույնպես քայլեր կձեռնարկի։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930