Ֆինանսատնտեսական ճգնաժամը Հունաստանի ֆուտբոլային ակումբներին հարկադրել են սնանկանալուց մի կերպ փրկվելու համար ոչ ստանդարտ քայլերի դիմել:
«Բուցեֆալ» սիրողական ակումբը պայմանագիր է կնքել իրենց ստադիոնի հարեւանությամբ գործող հասարակաց տան հետ եւ այժմ ֆուտբոլիստների կուրծքը զարդարում է նոր հովանավորի գեղեցիկ անունով գովազդը: Ճիշտ է, առայժմ պարզ չէ, թե ակումբը դրա դիմաց ինչ փոխհատուցում է ստանում մարմնավաճառներից:
«Պալիոպիրգոս» ակումբը միանգամայն հակառակ ճանապարհով է գնացել՝ համագործակցություն հաստատելով հուղարկավորման գործակալություններից մեկի հետ եւ պայմանի համաձայն ֆուտբոլիստները խաղադաշտ են մտնում սեւ մարզահագուստով, որի վրա մռայլ խաչ է նկարված: Այս դեպքում էլ ակումբի օգուտն անհայտ է: Բայց, հավանաբար, ֆուտբոլիստների հարազատները ազատված կլինեն հուղարկավորության հոգսերից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ