Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Ի տարբերություն ձեզ՝ լրագրողներիդ, մենք նախագահական նստավայրում ոչ աղբյուր ունենք, ոչ ծանոթ ունենք»

Սեպտեմբեր 28,2012 10:45

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, մեր հարցին՝ իրենք մաս կկազմե՞ն ազգային համաձայնության կառավարությանը, պատասխանեց. «Ես դա այս պահի համար լուրջ չեմ համարում, բայց որ ընդհանրապես որոշակի ստվերային սցենարներ կան, հասկանալի է։ Կարծում եմ, ուղղակի տրամադրություն շոշափելու համար նման թեմաներ են գցում մամուլ, չեմ դիտում, որ այս պահին դա քննարկելի հարց է, որովհետեւ այսօր չեմ տեսնում դրա համար անհրաժեշտ այդպիսի հարթություն։ Երբ կոնկրետ հարց առաջանա, եւ արդեն որոշակիորեն նախագծեր կլինեն, թերեւս, հնարավոր է խոսել, այս պահին չեմ կարծում, որ դա լուրջ թեմա է, որ դրան լուրջ անդրադառնամ»

… Մյուս ուժի՝ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը երեկ մեզ հետ զրույցում շատ կտրուկ արձագանքեց վերոնշյալ սցենարին։ Հարցին՝ «Ազատ դեմոկրատները» մազ կկազմե՞ն ազգային համաձայնության կառավարությանը, Արզումանյանը պատասխանեց. «Բացառվում է։ Ի տարբերություն ձեզ՝ լրագրողներիդ, մենք նախագահական նստավայրում ոչ աղբյուր ունենք, ոչ ծանոթ ունենք եւ որեւէ տեղեկություն ձեր ասածի վերաբերյալ չունենք։ Այնուամենայնիվ, լինելով ընդդիմադիր կուսակցություն, որը բացառել է համագործակցությունն այդ կառավարության ծրագրի շուրջ, որը դեմ է քվեարկել այդ կառավարության ծրագրին, նման նույնիսկ հիպոթետիկ հարցի պատասխանը միանշանակ է՝ բացառված է»։ Բայց ինչո՞ւ, խոսքը ազգային համաձայնության կառավարության մասին է՝ հարցրինք Ալեքսանդր Արզումանյանին։ «Որովհետեւ այս նույն իշխանությունը, նույն կառավարությունը իրականացրել է Մարտի 1, կեղծել է ընտրությունները 2008-ին, հարյուրավոր մարդկանց բանտերն է նետել եւ որեւէ քայլ չի արել Մարտի 1-ի դեպքերը բացահայտելու ուղղությամբ, դրանից իսկ ակնհայտ է, որ մարդիկ, որոնք 2008 թվականի ընտրություններում ունեցել են շատ լուրջ դերակատարություն, բացառված է, որ մտնեն նման ինչ-որ համաձայնությունների մեջ»։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930