Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում ձերբակալվել է հակաիսլամական ֆիլմի ռեժիսորը

Սեպտեմբեր 28,2012 10:11

ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են կայացրել Լիբիայի մայրաքաղաքում գտնվող դեսպանատնից դուրս բերել ավելի մեծ թվով աշխատողներ

ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են աշխարհի մահմեդականների շրջանում մի քանի շաբաթ շարունակ չդադարող զայրույթն առաջացրած կինոնկարի նկարահանման հետևում կանգնած անձին:

Լոս Անջելեսում Միացյալ Նահանգների դատախազության ներկայացուցիչ Թոմ Մրոզեքը հինգշաբթի օրը հայտնել է, որ Նաքուլա Բասելեյ Նաքուլան ձերբակալվել է և անմիջապես կկանգնի դաշնային դատարանի առջև՝ գրավի դիմաց ազատ արձակվելու դատական լսումներից առաջ:

«Մահմեդականների անմեղությունը» կինոնկարի ռեժիսոր Նաքուլան, որն, ըստ հաղորդագրությունների, իր իրական անունը թաքցնում էր «Սեմ Բեսիլ» մականվան տակ, այս ամսվա սկզբին արդեն իսկ ձերբակալվել էր՝ պայմանական ազատ արձակման պայմանների կատարումը վերահսկող ծառայողի կողմից հարցաքննման նպատակով:

Այս ընթացքում Միացյալ Նահանգների իշխանությունները, ելնելով անվտանգության նկատառումներից, որոշում են կայացրել Լիբիայի մայրաքաղաքում գտնվող դեսպանատնից դուրս բերել ավելի մեծ թվով աշխատողներ, սակայն հույս են հայտնել , որ հաջորդ շաբաթվա սկզբին նրանք կկարողանան վերադառնալ Տրիպոլի:

Այս մասին Նյու Յորքում հայտնած ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը սակայն հրաժարվել է նշելուց Լիբիայում Միացյալ Նահանգների դեսպանատնից հեռացված դիվանագետների թիվը և այս տեղեկատվության հետ առնչվող այլ մանրամասներ:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Պանետան իր հերթին վստահություն է հայտնել, որ Բենգազի քաղաքում ԱՄՆ-ի հյուպատոսության ուղղությամբ կատարված՝ դեսպան Քրիստոֆեր Ստիվենսի և երեք դիվանագետի մահվան պատճառը դարձած հարձակումը «ահաբեկչական ծրագրված հարձակում էր եղել»:

Պանետայի համաձայն, հարձակման փաստի կապակցությամբ իրականացվող հետաքննությունը դեռևս պետք է հայտնաբերի, թե որ խմբավորումն էր իրականացրել այն, և թե արդյոք այն առնչություն ունի «ալ-Քաիդա»-ի հետ:

Լիբիայի վարչապետ Մուսթաֆա Աբուշաղուրը հինգշաբթի օրն ասել է, թե հետաքննությունն ընթացքում է, սակայն «դեռևս չկա հստակ տեղեկություն այն մասին, թե ով է իրականացրել հարձակումը»: Նրա համաձայն, Լիբիայի և Միացյալ Նահանգների իշխանությունների միջև սերտ համագործակցություն է ծավալվել այս հետաքննության շրջանակներում:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930