«Ցանկացած քաղաքական գործիչ՝ լինի թե ԲՀԿ-ական, ՕԵԿ-ական, թե ՀՀԿ-ական՝ պետք է լինի օրենքի դաշտում: Մենք էլ, որպես քաղաքական ուժ, պետք է դաշտ ստեղծենք, որ մեր երկրում ամեն ինչ լինի թափանցիկ ու օրինական»,- այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի ԱԺ ներկայացրած միջնորդությանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե արդյոք իր ասածները վկայում են այն մասին, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն կո՞ղմ կքվեարկի Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը , պարոն Շարմազանովը պատասխանեց. «Կքվեարկենք այնպես, ինչպես կպահանջի պետության շահը»:
Նա դժվարացավ պատասխանել, թե կառավարության անդամների հետ ունեցած ՀՀ նախագահի վերջին խորհրդակցությունից հետո, հնարավո՞ր են նոր պաշտոնանկություններ. «Ես կանխագուշակություններով չեմ զբաղվում: Ավելի լուրջ դատողությունների կողմնակից եմ… Մեր երկրում պետք է ամեն ինչ լինի հրապարակային»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև