Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր անդրադառնալով «Գնումների աջակցման կենտրոնի» պետի պաշտոնից իր եղբորն ազատելու վարչապետի որոշմանն՝ ասաց. «Իմ եղբոր ղեկավարած կառույցը 2010 թվականից գնումների հետ ընդհանրապես կապ չունի»: Հարցին, այսինքն գտնում եք, որ ձեր եղբորը աշխատանքից անիմա՞ստ են ազատել, նա չպատասխանեց: `
Ավելի ուշ պարոն Բեգլարյանը հավելեց. «Կառավարության աշխատանքը գնահատում ենք դրական: Նույնիսկ եթե իմ հարազատ եղբոր հետ է կապված, մեր կառավարությունն է, մեր կուսակցությունն է որոշում, ուրեմն դրական է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև