Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում ամփոփվել են սեպտեմբերի 23-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: Այս մասին նիստի ավարտից հետո ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Հիմնականում պատկերը շատ բարվոք է, դա ցույց է տալիս, որ Հանրապետական կուսակցության անդամ համայնքապետերի թիվն ավելացել է, եւ վստահությունը, բնականաբար, նույնպես ավելացել է: Նախագահական ընտրություններից առաջ արձանագրում ենք , որ ՀՀԿ-ն ամենաազդեցիկ քաղաքական ուժն է նաեւ համայնքներում»,- հավելեց պարոն Շարմազանովը:
Հարցին, թե Վայոց Ձորում համարո՞ւմ է պայքարը լարված, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Նորմալ մրցակցություն է եղել, բոլոր տեղերում մենք ենք հաղթել, մի տեղ էլ թող Բարգավաճը հաղթի, աշխարհը շուռ չի գա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ