Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կովալենկո Շահգալդյանը լրագրողներին հայհոյում է, եթե ինքնասիրությանն են դիպչում

Սեպտեմբեր 27,2012 22:57

Հետաքննող լրագրող Սառա Պետրոսյանը Aravot.am-ին  պատմել էր, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը Չարենցավանում բնակվող մի լրագրողի կանչել է իր մոտ եւ մի լավ հայհոյել այն բանի համար, որ նա մի քանի սենսացիոն տեղեկություններ է հրապարակել մարզպետի` աշխատանքի ընթացքում տեղի ունեցած մութ գործերից: Սպառնալիքների արդյունքում՝ լրագրողը ստիպված է եղել թողել աշխատանքը: Aravot.am-ն այս առնչությամբ մարզպետից հետաքրքրվեց, թե չի՞ արժանանա նույն բախտին, եթե մի քանի հարց տա: Կովալենկո Շահգալդյանն ի պատասխան՝ վստահեցրեց. «Ես լրագրողների հետ շատ ջերմ, ընկերական, գործնական հարաբերությունների մեջ եմ: Երբեւէ որեւէ լրագրողի չեմ  հայհոյել: Կհայհոյեմ այն պարագայում, երբ իրանք կփորձեն իմ ինքնասիրությունը կամ արժանապատվությունը վիրավորել: Այդպիսի դեպք չի եղել: Ես  արդեն 12 տարվա մարզպետ եմ, որ լրագրողներն իրենց ճիշտ են պահել, իրենց դերի մեջ են եղել, իրենց պարտականությունների կատարման շրջանակից դուրս չեն եկել, բոլորի նկատմամբ  բարեհամբույր վերաբերմունք եմ ունեցել»: Մեր դիտարկմանը, որ մենք էլ մտածեցինք գեներալ Մանվելի պես լրագրողներին հայհոյում ճանապարհում եք՝ նա պատասխանեց. «Բայց ինձ համեմատում եք ուրիշի հե՞տ, նմա՞ն եմ: Այո, ես շատ պահանջկոտ եմ: Լրագրողը, ով ուզում է իմ հետ հարաբերվի, ասում եմ՝ իմ ասածը առանց անլուրջ մեկնաբանությունների պետք է դրվի: Այլ պարագայում  ես մի քիչ ավելի կոպիտ եմ եւ պահանջկոտ եմ, չեմ հանդուրժում այն մարդկանց, ովքեր տողատակերով են խոսում կամ աղավաղում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930