ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀԿ նիստից հետո անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի ԱԺ ներկայացրած միջնորդությանն՝ ասաց, որ ըստ կանոնակարգ օրենքի կքննարկեն խորհրդարանում: Նրա խոսքերով, պետք է լսեն դատախազի զեկույցը, հետո որոշում կընդունեն: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ պատգամավորների մեծամասնությունը դեռ տեղյակ չէ միջնորդությունից. «Այսօր երեկոյան ենք ստացել միջնորդագիրը եւ երկուշաբթի արտահերթ նիստում կքննարկենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև