Լրահոս
Օրվա լրահոսը

«Բեսպրեդել». Օսկանյանի փաստաբանը` դատախազի նախաձեռնության մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2012 22:30

Վարդան Օսկանյանի  փաստաբան Տիգրան Աթանեսյանը «բեսպրեդել» է համարում Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնությունը:

«Եթե քրեական գործի նյութերում առկա են այն տեղեկությունները, որոնք հայտնի են նաև ինձ և պարոն Օսկանյանին, ապա քրեական հետապնդումը Վարդան Օսկանյանի նկատմամբ ոչ այլ ինչ է, եթե ոչ «բեսպրեդել»: Գործում է ստալինյան սկզբունք՝ մարդ լինի, հոդված կգտնենք»,- ասաց նա:

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:

Մայիսի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը «փողերի լվացման» հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որն առնչվում է Վարդան Օսկանյանին և նրա հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամին:

CIVILNET

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930