Սեպտեմբերի 27-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրամիության` ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների անցյալը և ապագայի հեռանկարները։ Անդրադարձ է եղել նաև ԱԺ 2012թ. ընտրություններից հետո Հայաստանում ձևավորված ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներին։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Արամ Մանուկյանը և Ավետիս Ավագյանը։
Հայ Ազգային Կոնգրես
Կարդացեք նաև