Այսօր տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ:
ՕԵԿ քաղխորհուրդը ամփոփեց 2012թ. սեպտեմբերի 9-ին և 23-ին ՀՀ-ում անցկացված Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության արձանագրած արդյունքները: Մասնավորապես, վերջին ՏԻՄ ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության անդամ համայնքի ղեկավարներ են ընտրվել և վերընտրվել Հայաստանի Հանրապետության 17 համայնքներում:
Քաղխորհուրդը քննարկեց և հաստատեց ՕԵԿ մարզային և տարածքային կառույցների, ինչպես նաև Երիտասարդական և Կանանց Միությունների առաջիկա գործունեությանն առչվող կազմակերպչական հարցեր:
ՕԵԿ քաղխորհուրդը, ի թիվ այս հարցերի, քննարկեց ներքաղաքական, ինչպես նաև արտաքին քաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր:
Կարդացեք նաև