Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չկարողացանք այնպիսի պայմաններ ստեղծել, որ պարսիկն այստեղ իրեն լավ զգա»

Սեպտեմբեր 27,2012 18:44

Հայաստանում զբոսաշրջության մեջ սերվիսի մշակույթի բացակայության պատճառով ոլորտը չի զարգանում, թեեւ ունի դրա բոլոր հնարավորությունները: Այսօր «Հենարան» ակումբում նման կարծիք հայտնեց ԵՊՀ սոցիալ-տնտեսական, աշխարհագրության ամբիոնի վարիչ Արամայիս Ավագյանը: Նրա խոսքերով` բազմաթիվ երկրներ զբոսաշրջությունից միլիարդներ են ստանում, բայց Հայաստանում տարեցտարի զբոսաշրջիկների թիվը նվազում է:

Ըստ Արամայիս Ավագյանի, եկող եւ այս տարի պարսիկ զբոսաշրջիկների թիվը «Նովրուզ Բայրամին» պակասել է, քանի որ «Մենք չկարողացանք այնպիսի պայմաններ ստեղծել, որ պարսիկն այստեղ իրեն լավ զգա, մյուս տարի էլ հարեւաններին հետը բերի: Ես Վրաստան ու Թուրքիա եմ գնացել, ամեն ինչին մասնագետի աչքերով եմ նայում, ու չնայած թուրքերի նկատմամբ վերաբերմունքից՝ անկախ ինձնից վատ եմ զգում, որ նրանք սպասարկման շատ բարձր մշակույթ ունեն»:

Aravot.am-ի այն հարցին, թե զբոսաշրջության ոլորտում հայերն առաջին հերթին ի՞նչ ունեն սովորելու, պարոն Ավագյանը պատասխանեց. «Թուրքերից ու վրացիներից պետք է սովորենք հաճախորդի նկատմամբ մարդկային վերաբերմունք` սկսած մաքսատներից: Վրացական կողմը`Բագրատաշենի մաքսատունը, իդեալական է ամեն ինչ, մաքրությունն ու սպասարկումն` իդեալական. նույն էլ` Թուրքիայում: Երեխայի հետ կնոջն անգամ սպասեցնել չեն տալիս, իրենք անմիջապես բոլոր փաստաթղթերը վերցնում, արագ-արագ վազում են` փողը մուծում ու կտրոնը բերում, ասում՝ առաջ անցեք: Մերոնց մոտ` Հայաստանից դեպի Վրաստան գնացող ճանապարհը 1 կիլոմետր հերթ է, 4 կողմը` հակասանիտարական վիճակ է, ով ինչ ուտում է` աջ ու ձախ աղբ է գցում»:

Պարոն Ավագյանի խոսքերով` բոլորը դժգոհում են, որ Հայաստանում ծառայության գները բարձր են, այդ պատճառով էլ շատերը գերադասում են դրսում հանգստանալ: Սակայն, բարձր գներն էլ հարկային սխալ քաղաքականության հետեւանք են. «Սեւանի օբյեկտի տերը աշխատում է ընդամենը 2 ամիս, նա այդ 2 ամիսը աշխատելուց հետո պետք է 12 ամսվա հարկ վճարի, բնական է, որ շատ պետք է վերցնի: Պետք է մտածել, այնպիսի հարկ վերցնել, որ նրա ծառայությունն էլ ձեռնտու լինի: Այսինքն պետք է ոչ թե մեկին մեղադրել, այլ ամբողջ համակարգը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930