ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:
Մեր այս տեղեկությունը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը՝ նշելով, որ միջնորդագիրն ուղարկվել է այսօր և որ խոսքը գնում է միայն որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Խափանման միջոցի հարց չի բարձրացվում:
«ՓԱՍՏԻՆՖՈ»