Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրություններում քարոզչական ծախսերի առավելագույն չափի խախտումներ չեն արձանագրվել

Սեպտեմբեր 27,2012 18:15

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է վերահսկիչ-վերստուգիչ ծառայության` 2012թ. սեպտեմբերի 23-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 10 000 և ավելի ընտրող ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուների նախընտրական հիմնադրամների կատարած մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ վերջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը` 29.08.2012թ.-23.09.2012թ. ժամանակահատվածի համար:
Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանի խոսքերով, Հայաստանի ընտրական օրենսգրքով սահմանված ապրանքները և ծառայությունները ձեռք բերելու համար կատարված ծախսերի չափը՝ 500 հազար դրամը գերազանցելու արդյունքում հայտարարագիր է ներկայացրել նաև Մարտունի համայնքի (ընտրողների թիվը` 9808) ղեկավարի թեկնածու Բագրատ Հարությունյանը: Նա նաև հավելեց, որ սեպտեմբերի 23-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում թեկնածուների կողմից նախընտրական քարոզչության ֆինանսավորման սահմանված կարգի, այդ թվում` քարոզչական ծախսերի առավելագույն չափի խախտումներ չեն եղել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել