Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Սահակաշվիլին մեկ գնդակով երեք նապաստակ է խփում»

Սեպտեմբեր 27,2012 17:53

 

Հարեւան Վրաստան է ժամանել Հունգարիայի սկանդալային վարչապետը, որը վերջերս հերթական սկանդալի կենտրոնում հայտնվեց՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովին՝ Ադրբեջանին արտահանձնելու պատմության հետ կապված:

Հունգարիայի վարչապետի՝ Վրաստան կատարած այցը եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու՝ նրան մատուցած մեծարանքները զարմացրել-զայրացրել են ՀՀ ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպա, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանին:

Հայտնի իրադարձությունների արդյունքում Հուգարիա-Հայաստան սառեցված հարաբերությունների պարագայում Հունգարիայի վարչապետի վրացական ընդունելությունն, ըստ մեր զրուցակցի երեք բան են նշանակում. «Մենք աստիճանաբար հանձնեցինք վրացիներին՝ ինչ-որ կա, դրա փոխարեն, Սահակաշվիլու ռեժիմն աստիճանաբար Ջավախքում սկսեց այլանդակությունները, եւ այն մարդիկ, ովքեր, որ հայ են եւ չեն ձուլվել, սկսեցին հետապնդվել: Հարյուրներով քրեական գործեր են այսօր էլ, ընտրություններից առաջ, հարուցվում եւ հայկական ամբողջ շրջաններին ահ ու սարսափի տակ են պահում՝ իրենց հատուկ ջոկատայիններով, անվտանգությամբ: Այս իրավիճակում հյուրընկալելով դրան, Սահակաշվիլին մեկ գնդակով երեք նապաստակ է խփում՝ հերթական անգամ ռեւերանս է անում իր թուրք բարեկամներին: Երկրորդը՝ իր տարածքում բնակվող ազերիների ձայներն է կորզում եւ երրորդ՝ այն մարդկանց, ովքեր խոսում են Սահակաշվիլու հայկական արմատների մասին՝ ուղղակի ասում է՝ լավ չհասկացա՞ք այն ամենն ինչ-որ արեցի ջավախահայերի գլխին, դե իմացեք՝ Սաֆարովի արտահանձնողն իմ եղբայրն է, իմ հարազատն է, իմ արյունակիցն ա: Ու հետն էլ ման է գալիս»:

Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ՝ Սահակաշվիլին սրանով ասում է, որ հայկական իշխանությունները կան-չկան՝ իր համար մեկ են: «Դա նրանից է, որ մեր այլասերված իշխանավորներն հերթով բիզնես են դնում Վրաստանում: Եվ դրանով, փաստորեն, ոչ միայն իրենք են դառնում Սահակաշվիլու նմանների ուղղակի հպատակը, այլ մի ողջ ազգի են դարձնում»:

Aravot.am-ի հարցին՝ առաջարկում եք Վրաստանի հետ է՞լ հարաբերությունները խզել, Եղիազարյանը հակադարձեց. «Ոչ, ես հույս ունեմ, որ ամսի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո Սահակաշվիլու հոտն անգամ Վրաստանում չի մնա»:

«Սա է՞ր Սահակաշվիլու ժողովրդավարությունը՝ թափանցիկ, ապակեպատ ոստիկանական շենքերով»,- նկատի ունենալով «Գլդանի» բանտի պատմությունները հեգնում, է Գուրգեն Եղիազարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930