Լրահոս
Օրվա լրահոսը

Քլինթոնի խզբզոցից մինչև սպիդով հիվանդ աֆրիկացիներ, կամ ի՞նչ է կատարվում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում

Սեպտեմբեր 27,2012 17:31

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան իր տարեկան ժողովի ընթացքում շարունակում է քննարկումները: Չնայած որոշ միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դրանք երբեմն այնքան ձանձրալի են թվում, որ անգամ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է քննարկումների ժամանակ սկսում թղթի վրա գրիչով խզբզել, կամ դեմքի ծամածռություններ անել, այնուամենայնիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անդրադառնում է նաև անդամ երկրների համար հրատապություն ներկայացնող թեմաների:

Այս օրերին Գլխավոր ասամբլեայի քննարկման թեմաներից մեկն էլ Աֆրիկայում տուբերկուլյոզի, մալարիայի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի տարածվածության բարձր աստիճանն էր: Այս առումով ՄԱԿ-ի անդամ երկրների մի շարք ղեկավարներ կարծիք հայտնեցին, որ խնդրի լուծման ճանապարհներից է կրթության որակի բարձրացումը,մոր և մանկան առողջության ապահովումը, միջավայրի աղտոտվածության խնդրի լուծումը:

ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցված ցուցանիշները մտածելու տեղիք էին տալիս: Օրինակ՝ հայտարարվեց, որ Աֆրիկայում 23,5 միլիոն մարդ վարակված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով: Ավելի մտահոգիչ է այն փաստը, որ ի հեճուկս բոլոր կանխարգելիչ միջոցառումների՝ վարակվածության աստիճանը տարեցտարի աճում է:

ՄԱԿ-ի UNAIDS գործակալության գործադիր տնօրեն Միշել Սիդիբեն այս կապակցությամբ հայտարարեց. «Յուրաքանչյուր աֆրիկացի ունի առողջ լինելու իրավունք, ուստի այս գիտակցությունը պետք է ներարկել Աֆրիկայում բնակվող յուրաքանչյուր աֆրիկացու գիտակցության մեջ: Սակայն խնդրի լուծումը կախված է նաև բարելավված դատաիրավական համակարգից, օրենքների գործունակ լինելուց, և միջազգային հադուրժողականությունից աֆրիկացիների նկատմամբ»:

Բենինի նախագահ Բոնի Յային էլ նշեց. «Նմանատիպ և այս ծավալի հարցերը միայն տեղական ֆինանսավորմամբ լուծել հնարավոր չէ: Ուստի վարակի տարածվածության աստիճանն ու ծավալները կարող են նվազել միայն միջազգային հանրության ֆինանսական աջակցության և Աֆրիկայի նկատմամբ ստեղծված կարծրատիպի փոփոխության արդյունքում, քանի որ հազարավոր աֆրիկացի մայրեր և երեխաներ սպասում են միջազգային բարեգթությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930