«Նորթ շոր թայմս» թերթը հայտնում է, որ Վիլոբիի հայ համայնքը սգում է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանի մահը:
Նա մահացել է սեպտեմբերի 22-ին, 66 տարեկան հասակում, սրտի կաթվածից:
Հաջորդ շաբաթ Չեսթվուդում տեղի կունենա սգո արարողություն, որին կմասնակցեն արքեպիսկոպոսներ Երուսաղեմից, Հնդկաստանից և Հայաստանից:
Վիլոբիում արքեպիսկոպոսի հիշատակի համար տրված մեկ րոպե լռության ժամանակ իրենց տխրությունն են հայտնել նաև քաղաքապետ Փեթ Րայլին և քաղաքապետի տեղակալ Ստյուարտ Քափոքը: