Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարզերում բնակվող անգործ սիրիահայերի բնակվարձերը կվճարի Հայկական բարեգործական ընդհանուր միությունը

Սեպտեմբեր 27,2012 17:15

Հայաստանի մարզերում օթեւան գտած սիրիահայ փախստականների բնակարանների բնակվարձերը կտա Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)` հաշվի առնելով, որ այսօր մեր երկիր ժամանած շատ սիրիահայեր աշխատանք չունեն:

Ըստ Հայոց եկեղեցու Դամասկոսի թեմի քաղաքական մարմնի ատենապետ Վազգեն Յակուբյանի, այն սիրիահայերը, որոնք նախընտրում են Երեւանում վարձով բնակվել, քիչ թե շատ ապահովված են եւ իրենց հետ որոշ կարողություններ բերել են. «Սակայն կան ընտանիքներ, որոնք կենաց- մահու կռիվ տալով են հասել Հայաստան, եւ մենք նրանց պիտի օգնենք»:

Այսօր ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունում տեղի ունեցած ասուլիսում միության պատասխանատուները հայտնեցին, որ սիրիահայերի կարիքների համար 1 միլիոն դրամ օգնություն են տրամադրել: Նրանք կոչով նաեւ դիմել են սփյուռքահայերին` լրացուցիչ օժանդակության ակնկալիքով: $150 հազար էլ կոչից հետո է հավաքվել: Այդ գումարներով սիրիահայ ընտանիքներին տրամադրվել է սնունդ, դեղորայք, ջուր, այլ պարագաներ:

Սիրիայում գտնվող միության կենտրոններն այս օրերին նաեւ ծառայում են որպես ապաստարաններ:

Վազգեն Յակուբյանի տվյալներով, Սիրիայում ապրել է 80-90 հազար սիրիահայ, սակայն նրանցից ոմանք լքել են բնակավայրերը եւ տեղափոխվել հարեւան կամ հեռավոր երկրներ, Հայաստան: Նրանց թիվը մեր երկրում այս պահին մոտ 3500-4000 է:

Միությունը սիրիահայերին օգնում է նաեւ կրթություն ստանալու հարցում. այն հայերը, որոնք օտար երկրում հայկական դպրոց են ցանկանում հաճախել, ըստ Վազգեն Յակուբյանի, կրթաթոշակի հարցերը միությունն է հոգում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930