Բոլորն էլ կհամաձայնեն, որ մեր քաղաքը գեղեցկացնելու լուրջ քայլեր են կատարվում, սակայն ինչպես են մարդիկ վերաբերում այդ փոփոխություններին ու ձեռքբերումներին: Մի մասը հիանում է և գնահատում, ձգտում պահպանել ու նորը ավելացնել, իսկ ի՞նչ են անում մյուսները:
Սոցցանցերում նոր նկար ունենալու ձգտումն այնքան մեծ է, որ թքած ունեն, թե Ֆրունզիկի մատը կպոկվի, կոկորդիլոսի կանաչը կփչանա, թե թիթեռի թևերը:
Կարդացեք նաև
Պետք չէ փչացնել գեղեցիկը, պետք չէ մի լուսանկարի համար ջուրը գցել աշխատանքը: Եթե ամեն մեկը արձանին գրկի այնպես, ինչպես կգրկեր նշանածին կամ ամուսնուն, ո՞ւր կհասնենք: Եթե ձեզ թվում է, որ «հա դե մի անգամ կպանք, ինչ եղավ», մի մոռացեք, թե քանի մարդ այդպես կկպնի, արդյունքում մի անգամի տեղը կլինի տասնյակ, հարյուրավոր հպումներ, ու վերջ. գեղեցիկը փչացավ:
Նաիրա ՍԱՀԱԿՅԱՆ