Գործարար Արմենուհի Հարությունյանն այսօր կառավարության շենքի առջեւ դժգոհում էր, որ արդեն 6 ամիս է՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ տեսակցություն է փնտրում ու իրեն այդպես էլ չի հաջողվում:
«Իսկական թատրոն է, ինչքան կարող են դեր կատարել, որ կարող են 6 ամիս ընդունելություն չունենալ, ինչ-որ մեկին նստեցնել, որը միայն համոզում, խաբում, ճանապարհում է: Անձամբ ինքը երբեք չի ընդունում, բայց ցույց է տալիս, որ գործ է անում, այդպես գործ չեն անում»,- Aravot.am-ի զրույցում դժգոհեց գործարարը:
Նրա պատմելով, իրենից 6 անգամ գողություն են արել, բայց ոչ մի գործ ընթացք չի ստացել. «Բոլոր գործերը փակում են, բողոքներիս տակ գրում են չի բողոքում, գործը փակում են…Նախագահին ենք գրում, նախագահի վերահսկողության պետն է փակում, բա ինչու են իրեն դրել այնտեղ, որ նա էլ փակի բոլորին: Մի խայտառակ վիճակ է, բոլորը հանցագործներ են, ահավոր երկիր է դարձել: Կառավարություն գոյություն չունի, եթե լիներ՝ որեւէ գործ կբացվեր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ