Այսօր մամուլի ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մի շարք բուժհաստատությունների համար դեղորայքի գնման համար անցկացված մրցույթների մասին տեղեկատվություն ստանալու համար իրենք 2009 թվականին դիմել էին Գնումների գործակալություն եւ Երեւանի քաղաքապետարանին, սակայն այդպես էլ պատասխաններ չեն ստացել: Ասուլիսում Սաֆարյանը խոսել էր նաեւ Արյունաբանական ինստիտուտի ոդիսականի մասին:
Հիշեցնենք, որ 2009 թվականին, երբ պատգամավորները հարցումներ էին ուղղել, Երեւանի քաղաքապետն էր Գագիկ Բեգլարյանը: Նախկին քաղաքապետի մամուլի խոսնակ Անժելա Մարտիրոսյանն Aravot.am-ին փոխանցեց, որ Արյունաբանական ինստիտուտը երբեք էլ քաղաքապետարանի ենթակայության տակ չի գտնվել, հետեւաբար, նաեւ քաղաքապետը կամ քաղաքապետարանի որեւէ այլ չինովնիկ չէր կարող տեղեկացված, առավել եւս մասնակիցը լինել այդ պատմությունների:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև