Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական. պահպանեք զգոնություն, ձեռք չբերեք և չօգտագործեք հետեւյալ ապրանքները

Սեպտեմբեր 27,2012 16:38

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ձվի շուկայում իրականացված ուսումնասիրության շրջանակներում կատարվել է նմուշառում  «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ խմբաքանակից: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նշված խմբաքանակի ձվերը կարող են նաև մանրէաբանական ցուցանիշներով շեղումների (ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, ախտ.ա/թ սալմոնել) պատճառ դառնալ:

Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել «ԵԹՖ» ապրանքանիշի վերոհիշյալ խմբաքանակի ձու:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ «Թամարա և Անի» ՍՊԸ-ի արտադրանք հանդիսացող (150գ չափածրարված) «Վիտանի» սփրեդը (ԱՑԽՄ, ՄԱՖԱՄ, բորբոսասնկեր, խմորասնկեր),  ինչպես նաև «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրանք հանդիսացող  ջնարապատ պանրիկը(խմորասունկ, բորբոսասունկ) մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N1925-Ն որոշման պահանջներին:

Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ մինչև խախտումները վերացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքների ավարտը, պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել վերոնշյալ ապրանքները:

Առկա թերությունները վերացնելուց հետո Ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930