Այսօր Զբոսաշրջության համաշխարհային օրն Է, որն անցկացվում է «Զբոսաշրջություն եւ կայուն էներգիա. կայուն զարգացմանը նպաստելով» թեմայով:
Ինչպես տեղեկանում ենք armlur.am-ից սեպտեմբերի 27-ին Իսպանիայում՝ Մասպալոմաս քաղաքում, տեղի կունենան պաշտոնական միջոցառումներ։ Այս տարվա թեման նպատակ ունի ուրվագծելու զբոսաշրջության դերն ավելի պայծառ էներգիայի ապագայի համար, ապագա, որում աշխարհի ամբողջ բնակչությունը մոդեմին միանալու և օգտակար ու մատչելի էներգիայի ծառայություննրեից օգտվելու հնարավորթյուն ունի:
Հայերից քչերին է հայտնի այս օրը, իսկ հարցման ընթացքում շատերը զարմացած հայացք են ընդունում:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` 2011 թ. Հայաստան անձանց մուտքն արտահայտող ընդհանուր սահմանահատումները եղել են 1945118, իսկ ելքը մեր երկրի սահմանահատմամբ` 1988938, բացասական հաշվեկշիռը կազմել է 43820: Բացառապես ՀՀ քաղաքացիների կողմից մուտքի սահմանահատումները 2011 թ. հունվար-դեկտեմբերին կազմել են 1038404, իսկ ելքի սահմանահատումները` 1087530, բացասական հաշվեկշիռը կազմել է 49126:
Մեծ աճ է արձանագրվել Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից եւ ԱՊՀ երկրներից զբոսաշրջիկների այցելությունների մասով: