Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեր Եսայի քահանա Արթենյան. Չեմ հասկանում իրավաբանների վայնասունը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2012 16:31

Ինչպես հաղորդել էինք, Սբ. Երրորդություն եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Եսայի քահանա Արթենյանն այսօր ներկայացրեց Վարագա սուրբ Խաչի տոնի խորհուրդը:

Անդրադառնալով ներկայիս դավանաբանական հարցերին՝ ասաց, որ դրանք քննելը նուրբ մոտեցում է պահանջում. «Այլադավանությունից խոսելու պարագայում ոչ մեկ չի կարող փաստել, թե Հայ առաքելական եկեղեցին կոչ է անում «բնաջնջել» այլադավան մարդկանց: Դա եկեղեցու հասցեին արված ամենասխալ, տարածված եւ անպատասխանատու հայտարարությունն է: Գրեթե ամեն օր լսում եմ նման կարծիքներ՝ կապված կրոնի, հավատքի եւ եկեղեցու հետ: Կրոնական խնդիրներն այսօր էլ շատ բարդ են: Ժամանակները փոխվում են, բայց մարդը չի փոխվում, մեղքերը՝ նույնպես»:

Հիշատակելով վերջերս հեռուստաեթերում լրագրողներից մեկի այն կարծիքը, թե մարդիկ անհավատ են դարձել, քահանան ասաց, որ ոչ ոք իրավունք չունի չափել մարդու հավատքը. «Կարծիքներ են հնչում, թե եկեղեցին խիստ է վերաբերվում այլակարծությանը, սակայն իրականում խիստ են ո՜չ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները: Բացի այդ, ո՞վ է ասել, թե Հայաստանում միայն Առաքելական եկեղեցու հետեւորդներն ունեն հավատացյալ կոչվելու իրավունք. կան բարեպաշտ աղանդավորներ, որոնք, սակայն, ճիշտ դրված հարցերի պարագայում սխալ պատասխաններ են ստացել»:

Տեր Եսայու խոսքով՝ եկեղեցուն ուղղված ամենամեծ մարտահրավերը անհավատությունն է եւ մարդկային անտարբերությունը, որոնք առկա են եղել բոլոր ժամանակներում. «Կան սուտ ձեւակերպումներ, որոնք կարծիք են ստեղծում եւ ընկալվում որպես ճշմարտություն: Օրինակ՝ ինչ-որ մեկը կարող է վեր կենալ եւ ասել, թե Հայաստանում հավատացյալ չկա, ինչը ինձ հիասթափեցնում է եւ զարմացնում: Պարզապես ամեն մեկը իր գործով պետք է զբաղվի»:

Խոսելով եկեղեցու կրթական առաքելություններից՝ հոգեւորականը նշեց, որ առկա է քահանաների, կիրակնօրյա դպրոցների եւ եկեղեցական համայնքների պակաս. «Հոգեւոր կրթությունն այդ կառույցներում է տրվում, սակայն քահանաներն ամեն տեղ չեն հասցնում: Սուրբ Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա դպրոցն ունի 170 սան, սակայն տարածքը բավարար չէ: Նույնիսկ սեղաններն ու աթոռներն են պակասում»:

Քահանայի համոզմամբ՝ հոգեւորականների հասցեին ռեպլիկներ անելու եւ իրարից «մարդ խլելու» փոխարեն պետք է լծվել նույն գործին. «Չեմ հասկանում իրավաբանների վայնասունը, թե մեռելոցները պետք է աշխատանքային օր լինի: Եթե մի քանի աղանդավորներ մեռելոց օրեր չունեն, դա չի նշանակում, թե մենք չպետք է հիշենք մեր հարազատներին: Մենք աղոթում ենք մեր հարազատների համար, որովհետեւ սիրտ ունենք: Ում պետք է ՝ թող նա էլ գնա գերեզմաններ: Իբր ամբողջ տարի ձեզ կոտորել-աշխատել եք, հիմա էլ ուզում եք մեռելոցի օրերին աշխատել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930