Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետը շնորհավորել է «Արծիվ մահապարտների» հատուկ նշանակության գումարտակի մարտիկներին

Սեպտեմբեր 27,2012 16:20

 

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտների»  հատուկ նշանակության գումարտակի մարտիկների հետ:  Շնորհավորելով  «Արծիվ մահապարտների» հատուկ նշանակության գումարտակի ստեղծման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Արցախյան ազատամարտի հաղթանակում նրանց ունեցած անուրանալի ավանդի համար. «Հայրենապաշտ մահապարտը մեր սերնդի հպարտությունն է: Մենք խոնարհվում ենք բոլոր այն տղաների հիշատակի առջև, ովքեր գիտակցաբար գնացին մահվան հանուն հայրենիքի վաղվա օրվա: Մենք նաև գլուխ ենք խոնարհում բոլոր այն ծնողների առջև, ովքեր ծնել ու դաստիարակել են իրական հերոսներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ այն ուշադրությունը, որն առկա է զոհված և վետերան ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ, այուհետ ևս լինելու է շարունակական:

ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ Աստվածատուր Պետրոսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին միությանն ու ազատամարտիկներին ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար. « Մեզ համար, որ պատվով կատարեցինք մեր պարտքը հայրենիքի նկատմամբ, չկա ավելի մեծ գնահատանք, քան այն, որ հիշում ու մեծարում են մեր ընկերներին: Մենք տեր ենք մահապարտի կոչմանը:

Երևանի քաղաքապետարանի հետ մեր համագործակցությունը հաջողված է և արդյունավետ, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում»,- նշել է Աստվածատուր Պետրոսյանը:

Հանդիպման վերջում «Արծիվ մահապարտների»  հատուկ նշանակության գումարտակի ստեղծման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ գումարտակի մարտիկները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:

«Արծիվ մահապարտների միություն-ն էլ Երևանի քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցություն ծավալելու, ինչպես նաև ՀՀ ՊՆ «Արծիվ» հատուկ նշանակության զորագնդի 20-ամյակի կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է «Արծիվ մահապարտ. Վազգեն Սարգսյան» շքանշանով: Քաղաքապետին շնորհվել է նաև «Արծիվ մահապարտների» միություն ՀԿ-ի պատվավոր անդամի կոչում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն  

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930