Ուկրաինական ոստիկանությունը հայտնում է, որ Կիեւի մերձակայքում գտնվող «Կարավան» առեւտրի կենտրոնում, երբ կենտրոնի անվտանգության աշխատակիցները փորձել են բերման ենթարկել գողության մեջ կասկածվող մեկին, տվյալ անձը հանել է իր մոտ եղած ատրճանակն ու կրակել նրանց ուղղությամբ, ապա փախուստի դիմել։
Անվտանգության աշխատակիցներից երեքը զոհվել են, մեկը` վիրավորվել:
Ոստիկանությունը հայտարարել է, որ պարզել է կասկածյալի ինքնությունը` կիեւցի 26-ամյա մի տղամարդ։ Նա, սակայն, դեռեւս ձերբակալված չէ։
«Ազատություն» ռադիոկայան