«Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը հաղորդում է, որ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը կոչ է արել բոլոր հայերին, որոնց նախնիները 1915-ին աքսորվել են, վերադառնալ իրենց քաղաքը:
«Հայն, ասորին ու քաղդեացին, ում պապը կամ մեծ պապը ծնվել է Դիարբեքիրում, ունեն այստեղ ապրելու նույն իրավունքներն, ինչը ես ունեմ, որպես այստեղ ծնված քուրդ», – ասել է Օսման Բայդեմիրը սեպտեմբերի 25-ին Դիարբեքիրում, կլոր սեղանի ժամանակ, որը կազմակերպել էր Երևանի մամուլի ակումբը:
Կարդացեք նաև
Բայդեմիրը նաև ասել է, որ անիծում է 1915թ.-ին տեղի ունեցած դաժանությունները. «Մենք հրաժարվում ենք կոտորածներին մասնակցած մեր պապերի ժառանգությունից, մենք ոգեկոչում ենք մեր այն պապերին, որոնք դեմ էին այդ դաժանություններին»: