Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մինչեւ իրեն խփելու եւ աղջկա նշանածի գործը չբացահայտվի՝ Վարդանիկը զրահապատ մեքենայով է շրջելու

Սեպտեմբեր 27,2012 15:32

Այսօր Aravot.am-ը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին խնդրեց մեկնաբանել այն, որ Սամվել Բալասանյանի՝ ընտրություններից հետո  կազմակերպած քեֆին ներկա են եղել նաեւ իր կողմնակիցները, մարդիկ, որոնք 4 տարի առաջ էլ իր հետ են քեֆ արել՝ «Օազիս» ռեստորանում: Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ոչ, իմ կողմնակիցներն այդպիսին չեն: Դուք լավ չգիտեք իմ կողմնակիցներին: Նրանք ինձ հավատարիմ են եւ ինձ հետ էլ իրենք դուրս կգան աշխատանքից, եթե, իհարկե, կցանկանան»:

Հարցին՝ որ հանկարծ «վհուկների որս» սկսվի՝ Ձեր կադրերից ազատվելու առումով, ի՞նչ եք կարծում, դա հնարավո՞ր է՝ նա պատասխանեց. «Ճիշտն ասած, աշխարհն այնպիսին է, որ ամեն ինչ էլ հնարավոր է: Հետաքրքիր է մեր աշխարհը: Եթե կազատեն՝ կազատվեն: Օրենք կա, երկիր կա, դատարան կա, Սահմանադրություն կա»:

Մինչ օրս Վարդան Ղուկասյանը շարունակում է երթեւեկել զրահապատ մեքենայով: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞րն է պատճառը. «Երբ որ ինձ խփեցին եւ 4 հոգի մահացավ, մինչեւ այդ գործը չբացահայտվի, աղջկաս նշանածի գործը չբացահայտվի, ո՞վ լինի, որ չերթեւեկի զրահապատ մեքենայով»: Նա վստահեցրեց, որ ընդհանրապես կյանքում ոչ թիկնապահով է ման եկել, ոչ էլ զրահապատ մեքենայով. «Այ  հիմա դուրս եմ գալիս այս քաղաքականությունից, որ ազատ քայլեմ: Ես բացի լավությունից, մարդկանց տեր լինելուց՝ ոչ մեկին վատություն չեմ արել»:

Մենք պարոն Ղուկասյանից հետաքրքրվեցինք, թե կիսո՞ւմ է աղջկա նշանածի ծնողների մտահոգությունը, նրանք լուրջ կասկածանքներ էին հայտնել եւ նամակ էին գրել նախագահին՝ արդար քննության հետ կապված, Դուք ունե՞ք նման կասկածներ, որ արդար քննություն կլինի՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ես սպասում եմ: Ես նստած սպասում եմ, թե ինչ է լինելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930