Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՄ-ն 43 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին

Սեպտեմբեր 27,2012 15:31

Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ վարչապետի հետ բովանդակալից քննարկում է ունեցել. «Բանակցող թիմի մոտ որեւէ կասկած չթողեցինք , որ պատրաստակամ ենք օժանդակել Հայաստանի եվրոպական ընթացքին`ի շահ Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության: Լուրջ հիմքի վրա ենք կանգնում եւ առաջ ենք շարժվում լուրջ հենակետից: Արդեն դրական փոփոխություններ եղել են, մենք դա գնահատեցինք` Հայաստանին լրացուցիչ 15 միլիոն եվրո հատկացնելով` «Ավելին ավելիի դիմաց» սկզբունքի շրջանակում: Ընդամենը մի քանի րոպե առաջ վարչապետի հետ 43 միլիոն եվրոյի օժանդակության վերաբերյալ 2 համաձայնագիր ենք ստորագրել, որը կնպաստի, որ Հայաստանի հաստատությունները նախապատրաստվեն Եվրոպական միությանը քաղաքական ասոցացմանն ու տնտեսական ինտեգրմանը»:

Պարոն Ֆյուլեի խոսքերով, քննարկել են նաեւ, թե ինչպես մեկտեղ հավաքել Հայաստանի միջազգային գործընկերներին, որ արտաքին աջակցությունն ուղղվի ազգային ամենահրատապ բարեփոխումների իրականացմանը:

Նա նաեւ ասաց, որ այս համաձայնագիրը չի սահմանափակվում ազատ առեւտրի սովորական պայմանագրի նման պայմանագիր լինելով: Այս համաձայնագրով ԵՄ-ն Հայաստանի առջեւ կբացի իր ներքին շուկային վերաբերող իրավական կարգավորումների մի զգալի մասը :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930