Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հավանություն է տվել 2013 թ. պետբյուջեի նախագծին

Սեպտեմբեր 27,2012 14:44

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2013 թ. պետբյուջեի նախագծին։ Նախագծի համաձայն 2013 թ. բյուջեն եկամուտների գծով կկազմի 1.059.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 1.183.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)` 124.0 մլրդ դրամ։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել խմբագրական բնույթի շտկումներ և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ։ Աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է բյուջեի լրամշակված տարբերակը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրինագծերի, որոնք «ՀՀ 2013 թվականի պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։ Մասնավորապես, հավանության են արժանացել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության, զբաղվածության կարգավորման, երեխայի իրավունքների պաշտպանության 2013 թ. տարեկան ծրագրերի և միջոցառումների ցանկերի, 2013 թ. առողջապահական պետական նպատակային ծրագրերի, 2013 թ. ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվելիք գիտական և գիտատեխնիկական, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, սահմանամերձ տարածաշրջանների զարգացման և Գյումրի քաղաքի վերականգնման, Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների տարեկան և  պետական ծրագրերի նախագծերը։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930