«Մեր հասարակության մեջ դեռեւս չի կոտրվել այն կարծրատիպը, որ տեղական մարմինների ընտրությունները չեն կարող երկրում լուրջ փոփոխություններ առաջ բերել, ինչը եւ մեծ հաշվով հանգեցնում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նկատմամբ որոշ քաղաքական ուժերի եւ հասարակության հետաքրքրության ցածր մակարդակի եւ պասիվության դրսեւորման: Սակայն ես հակառակ կարծիքի եմ եւ գտնում եմ, որ թե՛ քաղաքական ուժերը, թե՛ հասարակությունը պետք է ավելի լուրջ վերաբերվեն ՏԻՄ ընտրություններին եւ կարեւորեն դրանցում ակտիվ մասնակցությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:
«Առավոտ» օրաթերթ