Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյան. «Սպարտակը գնացել է արջ բռնելու, որ անպայման կգա՝ դա փաստ է»

Սեպտեմբեր 27,2012 13:43

Այսօր, ինչպես տեղեկացրել էինք, Գյումրիի արդեն էքսքաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանդիպման էր եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Ավելի ուշ՝ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում պարոն Ղուկասյանը պատմեց, որ Հովիկ Աբրահամյանի հետ քննարկել են Գյումրի քաղաքի տոնի հետ կապված: Հարցին՝ Գյումրիի տոնի հետ կապված Հովիկ Աբրահամյանի հե՞տ եք հանդիպում՝ նա պատասխանեց. «Բա ոնց, հանդիպում ենք, քննարկում ենք, հրավիրում ենք, հրավիրատոմս ենք տալիս»: Երբ լրագրողները հիշեցրին, որ նա այլեւս քաղաքապետ չէ՝ Վարդան Ղուկասյանը վստահեցրեց, որ մինչեւ նոյեմբերի 12-ը քաղաքապետի լիազորություններն իր վրա են դրված:

Հարցին՝ Ձեր հետագա պաշտոնավարման հարցը չե՞ք քննարկել՝ նա պատասխանեց. «Ճիշտն ասած, ես չեմ ուզում աշխատել պետական կառույցներում: Ինձ հիմա ճանաչում եմ բիզնեսի մեջ ավելի շատ: Մի քիչ պետք է հանգստանալ»: Հարցին՝ Դուք այսքան ժամանակ պետական կառույցում եք աշխատել, բիզնեսի փորձ ո՞նց ունեք՝ նա պատասխանեց. «Ես ամբողջ կյանքս բիզնեսով եմ զբաղվել՝ դպրոցից հետո: Որ նայեք իմ կենսագրականը, կտեսնեք, որ ես շատ մե՜ծ ֆերմերներ, ֆերմերությամբ եմ զբաղվել: Մինչեւ այսօր ֆերմաներ ունեմ: Առաջին կոոպերատիվ «Սպարտակը» ես եմ ստեղծել, տրիկոտաժի, հացի արտադրամասեր: Մի խոսքով՝ որ նայեք կտեսնեք»:

Հարցին՝ Սպարտակ ասացիք՝ հիշեցինք՝ Սպարտակն ո՞ւր է, ի՞նչ եղավ՝ քաղաքապետը վստահեցրեց, որ ինքը չգիտի, թե որտեղ է Սպարտակը, որտեղից կգա, բայց որ անպայման կգա՝ դա փաստ է: Թե ինչո՞ւ է գնացել Սպարտակը՝ Վարդան Ղուկասյանը այսպես պատասխանեց. «Արջ բռնելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930