«Եվրասիա նեթ» լրատվականը գրում է, որ աշխարհի լավագույն շախմատ խաղացող երկիրը գլուխկոտրուկի առջև է: Երկու շախմատի խոշոր մրցաշարեր անցկացվելու են ամենահակահայկական պետությունում` Ադրբեջանում:
Հայաստանը, որին 2008թ.-ին Բի Բի Սի-ն կոչել էր «ամենախելացի ազգ»՝ երկրորդ անգամ շախմատի օլիմպիադայում հաղթելու համար, պատրաստ չէ իր խաղացողներին տեղափոխել թշնամու սահման: Մանավանդ Սաֆարովին ներում շնորհելուց հետո Հայաստանի շախմատիստների համար շատ բարդ կլինի գնալ Բաքու ու աչքները կենտրոնացնել տախտակի վրա, երբ կացնով մարդասպանը ազատ զբոսնում է քաղաքի փողոցներում:
Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռագիմովն էլ նշել է, որ Հայաստանն առանց որևէ միջադեպերի Բաքվում մասնակցել է բռնցքամարտի մրցաշարերին, մինչդեռ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Թավադյանը կարծում է, որ շախմատը ո’չ բռնցքամարտ է, ո’չ ֆուտբոլ, դու պետք է նստես մտածես, բայց չես կարող դա անել, երբ ճնշման տակ ես:
Կարդացեք նաև
Հիշեցնեմ, որ շախմատի աշխարհի առաջնությունը 2015թ.-ին և շախմատի օլիմպիադան 2016թ.-ին նախատեսված է անցկացնել Բաքվում: