Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից առաջ զրուցել է կառավարության շենքի առջեւ հավաքված ցուցարարների հետ: Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերից նա հարցրել է, թե ինչից են դժգոհ: «Ասացինք, որ բանակում խաղաղ պայմաններում սպանում են մեր զինվորներին: Հարց է տալիս՝ Ղարաբաղո՞ւմ, ասում եմ՝ ոչ միայն Ղարաբաղում, բանակի ներսում իրենց հրամանատարների ձեռքով են զոհվել այս երեխաները… շշմած նայեց» ,- Aravot.am-ին պատմեց Նանա Մուրադյանը:
Մահացած զինծառայողներից մեկի մայրն էլ պարոն Ֆյուլեին է հանձնել Հայաստանի գխավոր զինդատախազին ու պաշտպանության նախարարին ուղղված իր բաց նամակը՝ անգլերենով թարգմանված:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ