Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Մելքոնյան.«Դեռ կյանքը ցույց կտա»

Սեպտեմբեր 27,2012 13:03

Երևանի` արդեն նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ցնծացեք, ցնծացեք որոշակի շրջանակներ, վայելեք հաճույքը…Կատարվեց շատ-շատերի երազանքը, ես այսուհետ նախկին ոստիկան եմ… Հպարտ եմ, որ աշխատել եմ ՆԳ եւ ոստիկանական համակարգերում, աշխատել եմ տարբեր պաշտոնների, բավականին լարված, բարդ, հակասական, վճռորոշ ժամանակաշրջանում՝ խորհրդային տարիներից առ այսօր: Համակարգում ինչ պաշտոն էլ, որ վարել եմ, աշխատել եմ նվիրումով, պատասխանատվությամբ, նկատվել, առանձնացել ընդհանուրից իմ աշխատանքային պարտականությունների կատարմանը ստեղծագործաբար, պրոֆեսիոնալ եւ լրջագույն մոտեցում ցուցաբերելու ունակությամբ: Համակարգի հազարավոր աշխատակիցներից առանձնացել եմ նաեւ ժողովրդի հետ անմիջական շփման, իմ նախաձեռնությամբ «ՖԲ»-ում ձեզ հետ բարեկամանալու, համագործակցելու, ինչու չէ ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանը մի փոքր լումա ներդնելու գործում:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել