Այս պահին Վարդան Ղուկասյանը հանդիպման է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Նա խոստացավ, որ քիչ անց լրագրողներին կասի, թե որն է հանդիպման նպատակը եւ ինչ են քննարկել:
Մինչ լրագրողները Վարդան Ղուկասյանին ուղեկցում էին Հովիկ Աբրահամյանի սենյակ՝ Վարդան Ղուկասյանը հրճվում էր՝ «ոնց որ Յապոնչիկը լինեմ»:
Պարոն Ղուկասյանը լրագրողներից մեկից հետաքրքրվեց, թե ո՞ր լրատվամիջոցն է ներկայացնում: Վերջինս պատասխանեց՝ «Երկիր մեդիայից, պատկերացնո՞ւմ եք»: Վարդան Ղուկասյանն էլ ավելացրեց՝ «Կեցցե Դաշնակցությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ